12:23 | 02.09.14 | Նորություններ | 3411

Beeline Regular եւ Beeline Premium ծառայությունները հասանելի են դարձել հետվճարային բաժանորդների համար

Beeline-ը գործարկել է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» եւ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։

Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման:

«Անսահմանափակ Ինտերնետ Regular» եւ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայություններն ակտիվացնելիս գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 եւ 512 Կբ/վրկ համապատասխանաբար:

«Beeline-ը շարունակում է իր ծառայություններն առավելագույնս պարզ եւ հարմարավետ դարձնել հաճախորդների համար: Վստահ եմ, որ հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։

«Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն հետեւյալ տեքստով՝ 70։

«Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետեւյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։

Ծառայությունները հասանելի են Beeline-ի հետվճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի»  եւ «Դրայվ»  սակագնային փաթեթների բաժանորդների։