17:48 | 01.09.14 | Նորություններ | 1019
Ռոստելեկոմը տեղեկացնում է, որ այդօրվանից գործում են նոր սակագներ դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (դեպի ՀՀ մարզեր) եւ դեպի Ռուսաստան կատարվող միջազգային զանգերի համար:
Դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (մարզեր) կատարվող զանգերի սակագինը մեկ րոպեի դիմաց նախկին 15 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 5 դրամ:
Դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 16 դրամ:
Դեպի Ռուսաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն այսուհետ կկազմի 49 դրամ: