13:12 | 13.08.14 | Նորություններ | 2260

Beeline–ը առաջարկում է զեղչով ձեռք բերել «Գեղեցիկ համար» նոր 043 կոդով

Beeline–ը առաջարկում է ձեռք բերել «Գեղեցիկ համար» նոր 043 կոդով 50% զեղչով։

Հատուկ առաջարկի շրջանակում բաժանորդին հնարավորություն է ընձեռվում 50% զեղչով ձեռք բերել 043 համարաշարի գեղեցիկ համարներ՝ միանալով համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին առնվազն վեց ամիս ժամկետով։ Առաջարկը գործում է մինչև 2014 թ. օգոստոսի 31-ը ներառյալ:
 
Առաջարկի շնորհիվ Beeline-ի հաճախորդները հնարավորություն կստանան 50% զեղչով ձեռք բերել «Ադամանդե», «Պլատինե», «Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» կամ «Նիկելե» գեղեցիկ համար՝ միանալով համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին։ «Պլատինե», «Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» կամ «Նիկելե» համար ձեռք բերելու դեպքում բաժանորդը միանում է համապատասխան «All in 1» սակագնային փաթեթին 6 ամիս, իսկ «Ադամանդե» համար ձեռք բերելու դեպքում՝ 12 ամիս ժամկետով։

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով բաժանորդների համար», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։