14:05 | 01.08.14 | Նորություններ | 5831

Orange Հիմնադրամի աջակցությամբ համակարգչային սրահ է բացվել Պեմզաշեն գյուղում

Հայաստանի հեռավոր եւ խոցելի համայնքների աջակցության եւ կայուն զարգացմանն ուղղված Orange Հիմնադրամի ծրագրի շրջանակներում հերթական համակարգչային սրահն է ստեղծվել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում:

Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով նորաբաց սրահը համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyBox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով:

«Orange Հիմնադրամը մեծապես կարեւորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք, որ այս համակարգչային կենտրոնը Պեմզաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած առավելություններից եւ կնպաստի իրենց կյանքի կրթական, ինչպես նաև սոցիալական բաղադրիչների բարելավմանը»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: