18:08 | 31.07.14 | Նորություններ | 2171

Orange-ի կամավորները մասնակցել են մանուկներին ուղղված հասարակական աշխատանքներին

Orange-ի ավելի քան 30  աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով:

Նրանց մի մասն այցելել է Արթենի, Վանանդ եւ Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ միասին ներկել են նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները:

Կամավորների մյուս խումբն այցելել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապեւտների եւ մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվել են բնության թեմայով խաղեր երեխաների համար: 

«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգեւեցին մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ եւ միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: