12:58 | 23.07.14 | Նորություններ | 1255

Facebook-ը ներկայացրել է «Facebook Save» ֆունկցիան

Facebook-ը գործարկել է նոր ֆունկցիա, որը օգտատերերին հնարավորություն է տալիս պահպանել այն էջերը, որոնք նրան հետաքրքիր են` հետագայում կրկին այցելելու համար:

Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն, «Facebook Save» ֆունկցիան հասանելի է լինելու թե համակարգչային եւ թե մոբայլ տարբերակների համար՝ նպատակ ունենալով օգնել այն մարդկանց, ովքեր ժամանակ չունեն ամեն անգամ հղումներ, ֆիլմեր, հեռուստատեսային շոուներ կամ երաժշտություն որոնել:

Ֆունկցիան հասանելի է սոցցանցի բոլոր էջերում` «Հավանել» կոճակի կողքին:

Նշվում է, որ պահպանված էջերը կարխիվացվեն ցուցակում` ընդգրկվելով համապատասխան կատեգորիայում:

Նոր ֆունկցիան հասանելի է սոց ցանցի ինչպես համակարգչային տարբերակի, այնպես էլ  iOS եւ Android հավելվածներով գործող սմարթֆոնների դեպքում:

Facebook-ն օգտատերերին նաեւ պարբերաբար կհիշեցնի պահպանված էջերի մասին` դրանք առաջխաղացնելով նորությունների ժապավենում: 

Ի դեպ, պահպանված էջերը միայն տվյալ օգտատիրոջ համար հասանելի կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն տարածվել վերջինիս կողմից: