15:31 | 22.07.14 | Նորություններ | 3180
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն իրագործող «Արս լունգա» դուետը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորության շնորհիվ թողարկել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի II մասը (ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար):
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտությամբ է աջակցում հայկական մշակույթի պահպանմանն ուղղված նախաձեռնություններին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն անչափ կարեւոր է ոչ միայն հայկական կամերային երաժշտության հարուստ ժառանգությունը մեկ տեղում հավաքելու եւ պահպանելու առումով: Ստեղծված ձայնադարանը հիանալի միջոց է ապագա սերունդների համար` մեր երաժշտությունն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում այն ճանաչելի դարձնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին եւ ինստիտուտներին:
«Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային կվարտետ, կվինտետ եւ այլն: