17:10 | 14.07.14 | Նորություններ | 3213

Ucom-ն անվճար խոսելաժամանակ է առաջարկում դեպի Կանադա եւ ԱՄՆ

Ucom ընկերության այն բաժանորդները, ովքեր օգտվում են U!Phone ծառայության փաթեթներից եւ ամեն ամիս ստանում են մինչեւ 360 անվճար րոպե դեպի Ucom եւ տեղական ֆիքսված հեռախոսային ցանցեր, այսուհետ կարող են օգտագործել անվճար րոպեները նաեւ Կանադա եւ ԱՄՆ զանգահարելու համար, իսկ անվճար րոպեները սպառելուց հետո ԱՄՆ եւ Կանադա կարող են զանգահարել 13 դրամ/րոպե սակագնով:

Հեռախոսային ծառայությունը 180 րոպե անվճար խոսելաժամանակով ներառված է նաեւ “Երեքը մեկում” բոլոր փաթեթների մեջ: