Այսօր Orange-ն իր բաժանորդներին ներկայացրեց իր նոր ամառային առաջարկները:
Այն բաժանորդները, ովքեր մինչեւ հուլիսի 31-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություններից որեւէ մեկին եւ կլիցքավորեն իրենց հաշիվը 12 000 դրամով, կստանան 1 դրամով Alcatel 1010 հեռախոս ձեռք բերելու հնարավորություն:
Լիցքավորված գումարով բաժանորդները կարող են մեկ տարվա ընթացքում ազատ օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից:
Այն բաժանորդները, ովքեր մինչեւ օգոստոսի 31-ը կմիանան Orange-ի ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին, կօգտվեն ներառված րոպեներից եւ ինտերնետ ծավալից, կստանան անվճար կանխավճարային SIM քարտ՝ 6 ամիս անվճար շփվելու հնարավորությամբ, ինչպես նաեւ նոր սմարթֆոնների տեսականուց կկարողանան ընտրել նախընտրած հեռախոսասարքը մատչելի գնով՝ սկսած 1 դրամից:
Տոնելով հանգստյան շրջանի մեկնարկը՝ Orange-ն իր բաժանորդներին ընձեռում է մինչեւ սեպտեմբերի 14-ը Վրաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Թուրքիայում ռոմինգ ծառայություններից օգտվելիս մուտքային զանգերի համար վճարել 65 դրամ 1 րոպեի դիմաց :
«Orange-ի բաժանորդներն արդեն իսկ ունեն «Orange գոտու» 22 երկրներում 250 դրամ մատչելի սակագնով բոլոր ռոմինգ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Շուտով մենք կներկայացնենք «Orange գոտու» երկրներում էլ ավելի մատչելի ռոմինգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: