16:58 | 13.06.14 | Նորություններ | 4128

Orange-ն առաջարկում է հավելյալ անվճար SIM քարտ Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա նոր բաժանորդների համար

Այսօր Orange-ը ներկայացրել է հատուկ առաջարկ ամսական բաժանորդագրությունները նախընտրող իր նոր բաժանորդների համար:

Բոլոր նրանք, ովքեր մինչեւ օգոստոսի 31-ը 12 կամ 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին` սկսած 4000 դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ  հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլեւ նվեր կստանան հավելյալ կանխավճարային SIM քարտ:

«Ուրախ ենք մեր նոր բաժանորդներին իրենց մտերիմների հետ անվճար խոսելու հնարավորություն ընձեռել», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը, որը թույլ կտա օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անսահմանափակ եւ անվճար: