15:20 | 12.06.14 | Նորություններ | 3633

Հայտնի է Orange Warsaw Festival փառատոնին մեկնող Orange-ի բաժանորդի անունը

Orange-ն ամփոփել է «Բարեւ Վարշավա» SMS վիկտորինայի արդյունքները եւ հայտարարել հաղթողի անունը:

Վիկտորինայի հաղթող Վահագն Մինասյանը՝ ճիշտ պատասխանելով վիկտորինայի 298 հարցերին, հավաքել է առավելագույն քանակությամբ միավորներ:

Հաղթողը Orange-ից ստացավ ուղեգիր երկու անձի համար, որը ներառում է ինքնաթիռի տոմսեր դեպի Վարշավա, հյուրանոցի ամրագրում եւ Warsaw Festival 2014» փառատոնի մուտքի տոմսեր:

«Տարիների ընթացքում Orange Warsaw երաժշտական փառատոնը դարձել է Եվրոպայի կարեւորագույն մշակութային իրադարձություններից մեկը, եւ մենք շատ ուրախ ենք մեր բաժանորդներին հնարավորություն ընձեռել ավելի մոտ լինել իրենց սիրելի կատարողներին», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը: 

«Orange Warsaw Festival» երաժշտական փառատոնը այս տարի առաջին անգամ ուղիղ առցանց հեռարձակմամբ հասանելի է լինելու Եվրոպական 8 երկրների երաժշտասեր հանրությանը, այդ թվում նաեւ Հայաստանում` այդ նպատակով հատուկ հայաֆիկացված http://musiclive.orange.com/hy կայքի միջոցով:

Orange-ի բաժանորդները փառատոնին կարող են հետեւել նաեւ «Իմ Orange» հավելվածի միջոցով: