17:57 | 11.06.14 | Նորություններ | 3679
ԱՄՆ-ից ժամանած երիտասարդների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` ընկերության պատմությանը եւ հայրենիքում գործարարության զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով:
Այցի շրջանակում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներից 35-ը ծանոթացել են ընկերության կառավարման մշակույթին, առաջարկվող նորարարություններին եւ շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին:
«Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու գիտակցությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետեւել ազնիվ մրցակցությանը եւ հանրությանն առաջարկել նոր լուծումներ: Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով, իսկ որեւէ ընկերության համար առանձնահատուկ տեղ պետք է ունենա աշխատակիցը` ամենաթանկ կապիտալը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: