13:38 | 19.05.14 | Նորություններ | 3821

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզը հասանելի է ընկերության կայքում

    ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ապրիլի 2–ի որոշման համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը:

    Ընկերության կայքում հասանելի է նաեւ ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

    Տվյալ տեղեկությունները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման բոլոր կենտրոններում:

    Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մարտի վերջին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ասել էր, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ բնակավայր, որտեղ բացակայում է բջջային կապի ծածկույթ:

    Նրա խոսքով, Հայաստանի տարածքի 68%-ում առկա են 3 օպերատորների ծառայությունները, 23%-ում՝ 2 օպերատորների, 8,5%-ում գործում է միայն մեկը:

    Սամվել Արաբաջյանը հավելել էր, որ, հանձնաժողովի որոշման համաձայն, օպերատորներն իրենց կայքերում պետք է տեղեկատվություն հրապարակեն, թե որ բնակավայրերում է առկա իրենց կողմից մատուցվող ծառայությունը՝ նշելով օգտագործվող տեխնոլոգիաները: Նույնը վերաբերում է նաեւ այն բնակավայրերի ցանկին, որտեղ բացակայում է բջջային կապի ծածկույթը: