17:52 | 16.05.14 | Նորություններ | 3520

Orange-ը ներկայացրել է MyTab հատուկ առաջարկը

Այսօր Orange-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության խանութներում կարելի է գտնել պլանշետների նոր եւ լայն տեսականի՝ համադրված պլանշետ օգտագործողների համար նախատեսված MyTab հատուկ առաջարկի հետ:

Ամսական վճարելով ընդամենը 2500 դրամ՝ MyTab սակագնային պլանի բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ մինչեւ 1 Մբ/վ արագությամբ: Այս առաջակից կարող են օգտվել բոլոր պլանշետ օգտագործողներն անկախ նրանից, թե որտեղից են ձեռք բերել իրենց պլանշետը:

«Առաջարկը հնարավորություն է տալիս օգտվել որակյալ անսահմանափակ ինտերնետից` մատչելի ամսավճարի դիմաց: Մեր խանութներում առաջարկում ենք նաեւ Apple, Samsung, Alcatel, Minno/ArmTab, Prestigio մոդելի պլանշետների լայն տեսականի՝ մեկ տարի երաշխիքով՝ սկսած 59 000 դրամից», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

MyTab առաջարկի մանրամասներին, ինչպես նաեւ Orange-ի խանութներում առկա պլանշետներին կարելի է ծանոթանալ այս հղումով՝ http://orangearmenia.am/internet/mytab: