15:08 | 14.05.14 | Նորություններ | 784

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները:

Կարեւորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը, եւ պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը բնագավառի ընկերությունների հետ:   

Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: