14:29 | 14.05.14 | Նորություններ | 3689

Beeline-ը պարգեւատրել է «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթի հաղթողներին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» լուսանկարների մրցույթի հաղթողներին:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Երեւանի բնակիչներ 24–ամյա Լեւոն Սուքիասյանը եւ 23-ամյա Լալա Սիրեկանյանը:

Լեւոն Սուքիասյանի աշխատանքը հավաքել է առավելագույն թվով քվեներ։ Երկրորդ հաղթողին ընտրել է «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:

Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից որպես մրցանակ ստացել են Nokia Lumia 720  հեռախոս, իսկ եզրափակիչ փուլ անցած եւս երկու մասնակիցներ արժանացել են խրախուսական մրցանակների։

«Տեսնելով մասնակիցների հուզմունքը եւ ուրախությունը՝ եւս մեկ անգամ համոզվում եմ, որ նման նախաձեռնությունները մեզ թույլ են տալիս ոչ միայն կյանքը դարձնել ավելի լավը, այլեւ պարգեւել հաղթական տրամադրություն եւ վառ զգացողություններ», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաղթող նկարների եւ մասնակիցների աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia պաշտոնական էջում ՝ www.facebook.com/beeline.am։