11:17 | 14.05.14 | Նորություններ | 2295

Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է ընդլայնել ինտերնետ ծածկույթն Արցախում

Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացրել է, որ շարունակում է ընդլայնել անլար ինտերնետ ծառայության ծածկույթն Արցախում:

Ղարաբաղ Տելեկոմի անլար ինտերնետ ծառայությունն արդեն հասանելի է հետեւյալ շրջաններում.

Ասկերանի շրջան` ք. Ասկերան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ, Դաշուշեն, Խաչմաչ, Խաչեն, Խանցք, Խրամորթ, Հովսեփավան, Կարմիր գյուղ, Պատարա եւ Քռասնի գյուղերում:

Հադրութի շրջան` Առաքել, Ազոխ, Դրախտիկ, Հակակու եւ Սարալանջ գյուղերում:

Մարտակերտի շրջան` Առաջաձոր, Դրմբոն, Ծմակահող, Հարությունագոմեր, Մատաղիս, Ներքին Հոռաթաղ, Վերին Հոռաթաղ եւ Չլդրան գյուղերում:

Մարտունու շրջան` Եմիշճան, Ղուզե Ճարտար, Հացի, Հերհեր, Մաճկալաշեն եւ Սոս գյուղերում:

Շահումյանի շրջան` Ծար գյուղում:

Քաշաթաղի շրջան` Արտաշավի, Այգեհովիտ, Գետափ եւ Վաղազին գյուղերում:

Ինտերնետ ծածկույթի ընդլայնման աշխատանքները կշարունակվեն 2014-ի ընթացքում: