18:06 | 13.05.14 | Նորություններ | 3399
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում տեղակայված Orange Armenia ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոն:
«Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն եւ ընկերության գործունեությանը եւ զարգացման ծրագրերը», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն այսօր եղել էին «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում` առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակը այցելելու նպատակով: