15:20 | 18.04.14 | Նորություններ | 974

Շուշիում կկայանա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Ապրիլի 19-20-ին Շուշիում կկայանա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումն Արցախում:

Թվով  4-րդ անգամ կազմակերպվող «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի օրակարգային հարցերից են Արցախի ներդրումային միջավայրի ու զարգացման հնարավորությունները, տեխնոլոգիական կրթության եւ աշխատուժի խնդիրները, տեխնոլոգիական ընկերությունների եւ արտադրական ենթակառուցվածքների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արցախում արդեն իսկ գործող տեխնոլոգիական ընկերությունները կներկայացնեն իրենց փորձը եւ կկիսվեն հաջողության իրենց  պատմություններով:

Միջոցառմանը կմասնակցեն ՏՀՏ/ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ, Լեռնային Ղարաբաղի բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ: