10:41 | 18.04.14 | Նորություններ | 3478

    Բեւեռ-ը եւ Veeam-ը կներկայացնեն նոր լուծումներ բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման համար

    Ապրիլի 23-ին Բեւեռ-ը Veeam ընկերության հետ համատեղ կանցկացնի «Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք» թեմայով տեխնոլոգիական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն IBM-ի եւ Veeam-ի նոր լուծումները բիզնես գործընթացների արդյունավետության եւ անվտանգության բարձրացման ուղղությամբ։

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բեւեռ ընկերությունում, սեմինարի ընթացքում մասնագետները կներկայացնեն ամենատարբեր ոլորտներում տվյալների պահպանման եւ անվտանգության օպտիմալ լուծումներ, առաջարկելով հաճախորդ ընկերություններին  հետեւյալ հնարավորությունները.

    - վիրտուալ ենթակառուցվածքի անվտանգություն,
    - վիրտուալ հարթակի կառավարում եւ ճշգրիտ պլանավորում,
    - տվյալների մաքսիմալ պաշտպանություն,
    - աշխատանքային գործընթացի արդյունավետ կատարողականություն,
    - աշխատանքային գործունեության հուսալիություն եւ տվյալների հանդեպ արագ հասանելիություն,
    - ճկուն, հուսալի եւ կոմպակտ տվյալների համակարգի առկայություն,
    - պահուստային տվյալների պաշտպանություն, հետազոտություն, թեստավորում,
    - վիրտուալ սերվերներում տվյալների արագ որոնում, հետազոտություն, թեստավորում,
    - տվյալների բազայի մատչելիություն:

    Սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: