16:23 | 17.04.14 | Նորություններ | 4621

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ նվագախմբի գեղարվետական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի այսօր ներկայացրել են իրականացված ծրագրերը եւ անելիքները ընթացիկ տարվա ընթացքում:   

«Ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, երկիրն ունի կայացած, ձեւավորված հանդիսատես ունեցող անսամբլ, որը հասցրել է մասնակցել տարբեր փառատոների եւ կատարողական զգալի փորձ է կուտակել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել խոստումնալից նվագախմբին՝ հայ երաժիշտների սահուն սերնդափոխությունն ու երաժշտական հարուստ ավանդույթների փոխանցումն ապահովելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը:

Ասուլիսն սկսվել է անակնկալ ֆլեշմոբով. նվագախումբը կատարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ազդանշան-մեղեդին (Jingle):

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ նվագախումբը հնարավորություն է ունեցել համագործակցել ժամանակակից երաժշտական աշխարհի մեծ վարպետների հետ եւ հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնել եւ՛ Հայաստանում, եւ՛ երկրի սահմաններից դուրս:

Համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նաեւ նորարարական ծրագրեր, մասնավորապես` Hollywood Non-Stop համերգաշարը, որի շրջանակներում հայ հանդիսատեսին է ներկայացվել հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը՝ ժամանակակից  մշակումներով: