ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր ասել է, որ շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանում 3G ծածկույթի գոտու ընդլայնման ուղղությամբ:
Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը Անդրեյ Պյատախինն ասել է, որ ընկերությունը 3G ծածկույթի գոտու ընդլայնման համար ամեն տարի կատարում է «միլիոնավոր դոլարների» ներդրումներ:
«Տարեցտարի բջջային ինտերնետի պահանջարկն աճում է. մեր հաճախորդները ցանկանում են օգտվել ցանցից` անկախ իրենց գտնվելու վայրից»,- ասել է Անդրեյ Պյատախինը: Նա հավելել է, որ ընկերությունն աշխատում է նաեւ 3G ցանցի տարողունակության բարձրացման ուղղությամբ: