Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը
14:19 | 15.04.14 | Նորություններ | 4881
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր ներկայացրել է All in 1 բջջային կապի նոր հետվճարային սակագնային փաթեթները:
Ինչպես ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, այսօրվանից ընկերության բաժանորդներին հասանելի են All in 2500, All in 3500, All in 5500 եւ All in 7500 սակագնային փաթեթները:
2500 դրամ ամսավճարով All in 2500 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդին տրամադրվում է 10 հազար րոպե Beeline ցանցում շփման համար, ինչպես նաեւ 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ եւ ԼՂՀ բջջային այլ ցանցեր: Փաթեթում ներառված է նաեւ 250 ՄԲ շարժական ինտերնետ եւ 150 SMS-հաղորդագրություն դեպի տեղական ցանցեր:
All in 3500 սակագնային փաթեթի բաժանորդները նույնպես կստանան 10 000 րոպե խոսելաժամանակ Beeline ցանցի ներսում, 100 րոպե` դեպի ՀՀ եւ ԼՂՀ բջջային այլ ցանցեր, 250 SMS-հաղորդագրություն եւ 500 ՄԲ ինտերնետ:
All in 5500 սակագնային փաթեթի բաժանորդների համար նախատեսված է 10 000 րոպե Beeline ցանցի ներսում խոսելու համար, 200 րոպե դեպի ՀՀ եւ ԼՂՀ բջջային այլ ցանցեր զանգեր կատարելու համար, 500 SMS-հաղորդագրություն եւ 1000 ՄԲ ինտերնետ:
All in 7500 փաթեթի բաժանորդների համար նախատեսված է 10 000 րոպե Beeline ցանցի ներսում խոսելու համար, 250 րոպե դեպի ՀՀ եւ ԼՂՀ բջջային այլ ցանցեր զանգեր կատարելու համար, 1000 SMS-հաղորդագրություն եւ 2500 ՄԲ ինտերնետ:
«Կարծում եմ, նոր առաջարկը հետաքրքիր եւ հարմար կլինի բոլոր համար: Մեկ սակագնային փաթեթում ներառված են բոլոր ծառայությունները մատչելի գնով»,- ասել է Անդրեյ Պյատախինը: