13:23 | 15.04.14 | Նորություններ | 2966

Orange-ը հանդես է եկել նորարարական լուծմամբ

Orange Armenia-ն այսօր ներկայացրել է քաղաքային հեռախոսակապի եւ շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայությունները համադրող նորարարական լուծում:

Orange MyBox-ի 3 նոր սակագնային պլանները բաժանորդներին հնարավորություն կտան ձեռք բերել Orange-ի 06065 կոդով հեռախոսահամար, ինչպես նաեւ նոր MyBox սարքի միջոցով օգտվել քաղաքային հեռախոսակապի եւ գերարագ ինտերնետի ծառայություններից:

«Միանալով MyBox սակագնային պլաններից որեւէ մեկին` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի ծավալ, Orange-ի քաղաքային եւ շարժական հեռախոսակապի համարներին անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն, ինչպես նաեւ ներառված րոպեների փաթեթներ` ֆիքսված հեռախոսակապի 010, 011 եւ 060 համարներին զանգահարելու համար: Առաջարկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` MyBox սարքը կտրամադրվի ընդամենը 1 դրամով»,- նշել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ MyBox սակագնային պլաններն երեքն են` 11000, 14000 եւ 21000 դրամ ամսավճարներով, որոնք համապատասխանաբար ներառում են 25 ԳԲ, 35 ԳԲ եւ 45 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Վերջինս սպառելու դեպքում տրվում է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն` մինչեւ 1 Մբ/վ, 1 Մբ/վ եւ 2 Մբ/վ արագությամբ, ինչպես նաեւ` 100, 500 եւ 1000 րոպե` ֆիքսված հեռախոսակապի 010, 011 եւ 060 համարներին զանգահարելու համար:

Ի դեպ, Orange-ի MyBox առաջարկի բոլոր երեք սակագնային պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել Orange-ի քաղաքային եւ շարժական հեռախոսակապի համարներին, ինչպես նաեւ գիշերային ժամերին (02:00-08:00) անվճար օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից: