«Թող գարունները գան ու չգնան» խորագրով համերգին
Ռալֆ Յիրիկյանը
13:15 | 15.04.14 | Նորություններ | 3626
Ապրիլի 14-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էին «Թող գարունները գան ու չգնան» խորագրով համերգ` «Օրրան»-ի տարեց շահառուների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
2000 թվականից «Օրրանն» իր հարկի տակ է վերցրել հարյուրավոր միայնակ տարեցների` նրանց համար ծառայելով որպես ապահով ու ջերմ տանիք:
Վերջին յոթ տարվա ընթացում «Օրրան»-ի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այդ գործընկերության շնորհիվ «Օրրան»-ը հաջողությամբ է իրականացրել կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր առաքելությունը. օգնել է փողոցում հայտնված կամ այդ վտանգի առջեւ կանգնած հազարավոր երեխաների:
«Առանց անցյալի՝ չկա ներկա կամ ապագա: Մեր այսօրը դուք եք կերտել: Ծնողներն ու մեծերն այն օրհնությունն են, որը մեզ ստիպում է հավատալ, որ դիմացինի մասին հոգ տանելն անչափ կարեւոր է: Տարեց մարդկանց աչքերում արտացոլվում են մեր ազգի պատմությունն ու ձեռքբերումները: Մենք արժեւորում ենք ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. այդ պահերը մեր մեջ դաստիարակում են ուժեղ կամք ու իմաստություն են տալիս», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: