15:04 | 11.04.14 | Նորություններ | 2072

Orange-ը շարունակում է ավելի մատչելի դարձնել սմարթֆոնները

Orange Armenia-ն այսօր ներկայացրել է ապառիկի նոր պայմաններն իր ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար:

Այսուհետ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրությունների 3000 սակագնային պլանին բաժանորդագրվելիս հաճախորդները կարող են հեռախոսասարք ձեռք բերել 0% կանխավճար, 0% միջնորդավճար եւ 12% տարեկան տոկոսադրույքով՝ սովորական 20%-ի փոխարեն:

Առաջարկը գործում է 30 000 դրամից մինչեւ 150 000 դրամ արժողությամբ հեռախոսների եւ սմարթֆոնների համար: Հաճախորդները ապառիկ գործարքները կարող են ձեւակերպել անմիջապես Orange-ի 78 խանութներից մեկում՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք եկամուտների մասին՝ ըստ պահանջի: Ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի եւ Յունիբանկի համագործակցության շնորհիվ:

«Սմարթֆոն հեռախոսասարքերի հայկական շուկան վերջին տարիների ընթացքում զգալիորեն զարգացել է, եւ այս տիպի հեռախոսների պահանջարկը շուկայում շարունակում է աճել: Orange-ն շարժական կապի առաջին օպերատորն էր, որ սկսեց սուբսիդավորել հեռախոսասարքեր եւ Դելֆին, Թիթեռ, Պանտերա ամսական բաժանորդագրությունների 4000 եւ ավելի բարձր սակագնային պլաններին բաժանորդագրվող հաճախորդներին հնարավորություն ընձեռեց հեռախոս ձեռք բերել մեկ դրամից սկսած: Ապառիկի այս նոր պայմաններն առաջարկելով՝ նպատակ ունենք  սմարթֆոն հեռախոսասարքերն առավել մատչելի ու հասանելի դարձնել հաճախորդների ավելի մեծ քանակի համար»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօերն Ֆրանսիս Ժելիբտերը: