11:59 | 10.04.14 | Նորություններ | 4194

Orange-ը կաջակցի Գյումրու ֆուտբոլային դպրոցի սաներին

Այսօր Orange Armenia-ն հայտարարել է “Շիրակ:” ֆուտբոլային ակումբի հետ իր համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցության շրջանակներում Orange-ը սատարելու է ակումբի մանկապատանեկան դպրոցի 400 սաներին` տրամադրելով խաղային համազգեստ:

“Շիրակ” ֆուտբոլային ակումբը Հայաստանի 5 տարիքային առաջնություններում ներկայացնում են տարբեր տարիքային 7 թիմերի անդամ 175 երեխաներ՝ վերջիններիս Orange-ը տրամադրելու է խաղային, մարզումային եւ ներկայացուցչական նոր համազգեստներ, մարզումային ժիլետներ, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ խաղակոշիկներ: 

«Orange-ը մեծապես կարեւորում է աջակցությունը երեխաներին: Այսօր ուրախ ենք “Շիրակ” ֆուտբոլային ակումբի հետ մեկնարկել այս համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն կտա թեթեւացնել Գյումրիի ընտանիքների ֆինանսական բեռն ու ֆուտբոլը գյումրեցիների համար դարձնել առավել հասանելի: Հավատացած ենք, որ այս համագործակցությունը նաեւ կնպաստի յուրաքանչյուր գյումրեցու հպարտությունը հանդիսացող “Շիրակ” ֆուտբոլային ակումբի երկարաժամկետ հաջողությանը, քանի որ Գյումրիի ֆուտբոլային դպրոցի ամենատաղանդավոր սաները “Շիրակ” ֆուտբոլային ակումբի ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն են,» - ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange-ի հետ մեր համագործակցութունը մեծ աջակցություն կլինի սպորտային ավանդույթներով հարուստ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: Orange-ի այս քայլը գնահատելի է, որովհետեւ Շիրակի մարզը եւ մասնավորապես Գյումրին սոցիալական առումով ամենախոցելին են Հայաստանում: Կարծում եմ` այն մեծ ոգեւորություն կառաջացնի «Շիրակի» մարզադպրոցի մանկապատանեկան տարիքային խմբի սաների եւ ընդհանուր առմամբ` ակումբի շրջանում: Հուսով եմ` այս ձեռնարկը սկիզբ կդառնա Orange-ի հետ «Շիրակի» համագործակցության հետագա զարգացմանը» - նշել է ակումբի նախագահ Արման Սահակյանը: