17:37 | 13.03.14 | Նորություններ | 3125

Orange Հիմնադրամը նոր համակարգչային սրահ է բացել Արագածոտնի Դավթաշեն գյուղում

Orange Հիմնադրամն այսօր հայտարարել է հերթական համակարգչային սրահի բացման մասին, այս անգամ՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում:

Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով նորաբաց սրահը համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որն ապահովում է ներբեռնման մինչեւ 21.6Մբ/վ արագություն, եւ հարմարավետ կահավորանքով: Բոլոր ցանկացողների համար կկազմակերպվեն հատուկ համակարգչային դասընթացներ, որոնք թույլ կտան առավել հեշտությամբ օգտագործել տրամադրված սարքավորումները եւ ինտերնետ ծառայությունների  ընձեռած հնարավորություններն ավելի հասանելի կդարձնեն գյուղի բնակիչների համար:   

«Orange Հիմնադրամը մեծապես կարեւորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք, որ այս համակարգչային կենտրոնը Դավթաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած առավելություններից եւ կնպաստի իրենց կյանքի կրթական ինչպես նաեւ սոցիալական բաղադրիչների բարելավմանը»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր եւ խոցելի համայնքների աջակցության եւ կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը միտված  է խթանել եւ աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝  վերջիններիս հնարավորություն տալով լիովին օգտագործել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: