11:10 | 05.03.14 | Նորություններ | 3223

Գերմանիան եւ Վրաստանն այժմ արդեն Orange Գոտում են

Գերմանիայում եւ Վրաստանում ճանապարհորդելիս այսուհետ Orange-ի բաժանորդները ռոմինգ ծառայություններից կարող են օգտվել Orange Գոտու` 250 դրամ/րոպե բացառիկ սակագներով բոլոր ծառայությունների համար` մուտքային, ինչպես նաեւ տեղական, դեպի Հայաստան եւ այլ երկրներ կատարած զանգերի եւ SMS ծառայությունների համար: Շարժական կապի ինտերնետից օգտվելու համար նույնպես կգործի 250 դր/ՄԲ սակագինը: Գերմանիայում նշված սակագներից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ E-Plus, իսկ Վրաստանում` MagtiCom օպերատորների ցանցերին:

«Orange-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել որակյալ եւ մատչելի ռոմինգ ծառայությունների մատուցումը, քանի որ մենք գիտենք, թե դրանք որքան կարեւոր են մեր բաժանորդների համար: Հաշվի առնելով մեր բաժանորդների առաջարկներն ու նախապատվությունները` Orange Գոտու 20 երկրների ցանկին ավելացվել են եւս երկուսը: Այժմ Վրաստան եւ Գերմանիա այցելող Orange բաժանորդները կկարողանան ռոմինգի բոլոր ծառայություններից օգտվել ընդամենը 250 դրամ սակագնով»,- նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Գոտու հատուկ սակագներն այժմ արդեն հասանելի են 22 երկրներում, որոնց թվում` Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան,  Ավստրիան, Իսպանիան ինչպես նաեւ ԱՄՆ, Թուրքիան, Իտալիան, Գերմանիան, Վրաստանը,  եւ այլն: Orange Գոտու 22 երկրների եւ օպերատորների ամբողջական ցանկը հասանելի է http://orangearmenia.am/roaming/orange-zone/ հղումով: