14:26 | 04.03.14 | Նորություններ | 1997
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Անսահմանափակ ինտերնետ «MegaPro» նոր ծառայության գործարկման մասին։
«MegaPro» նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում օգտվել անսահմանափակ ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման՝ վճարելով օրական 200 դրամ բաժանորդային վարձ։
«ԱրմենՏելը գործարկում է այս ինտերնետ ծառայությունը հատկապես հեռախոսներից եւ սմարթֆոններից օգտվողների համար։ Այն հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին ունենալ անսահմանափակ արագ ինտերնետ եւ միաժամանակ օգտվել իրենց իսկ կողմից ընտրված բջջային կապի սակագնային փաթեթից։ Բջջային հեռախոսով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդների համար «MegaPro» ծառայությունը հրաշալի հնարավորություն է խնայելու եւ եւս մեկ օրինակ, որ ընդգծում է մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«MegaPro» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674900 համարին, հավաքելով *110*900# USSD-հրահանգը կամ ուղարկել 0674 համարին 900 տեքստով SMS-հաղորդագրություն:
«MegaPro» ծառայության շրջանակում օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 90 ՄԲ-ի համար չի գործում արագության սահմանափակում: 90 ՄԲ-ը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչեւ 256 կբ/վրկ:
«MegaPro» ծառայությունը հասանելի է «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» եւ «Infinity 1024» ՍՓ-ների բաժանորդներին: