12:55 | 18.12.13 | Նորություններ | 2155

Cafe4tune ընկերությունը գործարկել է Photo4tune հավելվածը

Cafe4tune ընկերությունը գործարկել է բազմալեզու Photo4tune բջջային հավելվածը, որի օգտատերերը կարող են կազմել կարեւոր իրադարձությունների եւ միջոցառումների ֆոտոհաշվետվությունները իրական ժամանակի ռեժիմով` այդպիսով կազմելով այն տան, շրջանի կամ քաղաքի ֆոտո-պատմությունը, որտեղ տվյալ պահին գտնվում է սմարթֆոնի տերը: 

Հավելվածը հասանելի է App Store եւ Google Play հարթակներում անվճար ներբեռնման համար եւ խոստանում է կարեւոր գործիք դառնալ մարդկանց սոցիալական եւ առօրյա կյանքում:
 
Համանման այլ հավելվածներից Photo4tune-ի տարբերակիչ առանձնահատկությունները որոնման հնարավորություններն են.

- ըստ աշխարհագրական քարտեզի վրա գտնվելու վայրի;
- ըստ լուսանկարների ներբեռնման ժամանակի;
- ըստ լուսանկարների նկարագրության;
- ըստ դասակարգման;
- ըստ հրապարակումների անանունության:

Ենթադրենք, դուք պատահաբար տեսել եք արտասովոր ֆլեշմոբ կամ ինչ-որ մեկի ելույթը քաղաքի փողոցներից մեկում: Բացում եք հավելվածը եւ լուսանկարում եք, այն պահպանվում է ձեր բջջային սարքի մեջ եւ ավտոմատ կերպով պատկերվում է հավելվածի քարտեզի վրա` իրադարձության վայրի եւ ժամանակի ճշգրիտ մատնանշմամբ: Ցանկության դեպքում դուք կարող եք դասակարգել նկարը` օրինակ, «հասարակական իրադարձություններ» կամ «մշակույթ»:

Photo4tune-ում գործում է լուսանկարների ընդլայնված որոնման համակարգ ըստ մի շարք չափորոշիչների (հասցե, ժամանակ, դասակարգ, համատեքստ): Այլ կերպ ասած, հավելվածին տնօրինող ցանկացած մարդ կարող է գտնել իրեն հարկավոր լուսանկարը` սահմանելով որոնման միջակայքը (օրինակ, նոյեմբերի 1-ից 15-ը), բացելով քարտեզի անհրաժեշտ հատվածը եւ ըստ ցանկության ընտրելով թեմատիկ կատեգորիան կամ համատեքստային հարցում կատարելով լուսանկարի մեկնաբանություններում:

Հավելվածը թույլ է տալիս նաեւ կատարել անանուն ռեժիմով հրապարակված նյութերի որոնում:   

Այդ ամենը թույլ է տալիս սմարթֆոնների տերերին հեշտությամբ փոխանակել նկարներ, մեկնաբանել եւ «լայքել» միմյանց լուսանկարները:

Photo4tune-ի հիմնական առանձնահատկությունը «անանուն» ռեժիմն է: Օրինակ, դուք ականատես եք եղել վիճաբանության կամ ճանապարհային պատահարի եւ ցանկանում եք այդ մասին պատմել բոլորին, սակայն վախենում եք հետեւանքներից: Photo4tune-ը տալիս է լուսանկարների անանուն հրապարակման հնարավորություն` ապահովելով օգտատիրոջ անվտանգությունը: