12:18 | 18.12.13 | Նորություններ | 4428
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառում է հաքերների կողմից` իր տրամադրության տակ եղած տեղեկատվական բազաներին տիրանալու հնարավորությունը:
«Ընկերության տեղեկատվական բազաներն ըստ արժանվույն պաշտպանված են հնարավոր հաքերային գրոհներից՝ ՀՀ համապատասխան օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան:
Ընկերությունը ներդրել է գերժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ բաժանորդների տվյալների բազաները հնարավոր հաքերային միջամտություններից եւ արտահոսքերից պաշտպանելու նպատակով: Ընկերությունում գործող տեղեկատվական անվտանգության գործող համակարգերը, ընթացակարգերն ու կանոնակարգերը ներդրված են՝ հիմք ընդունելով տեղեկատվական անվտանգության
կառավարման համակարգերի համաշխարհային ISO/IEC 27001 ստանդարտի պահանջները», - ասված է ընկերության հայտարարության մեջ: