16:38 | 05.12.13 | Նորություններ | 3945
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ:
«Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը եւ Էմմա Ասատրյանը:
Պարերի բեմադրման համար Երեւան է հրավիրվել հայտնի բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր եւ պարուսույց Վալերի Արխիպովը: