16:55 | 21.11.13 | Նորություններ | 2091
Նոյեմբերի 20-ից մեկնարկել է ArmNet Awards 2013 համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18:00:
Իրենց նախընտրած կայքի օգտին Հայաստանի երեք օպերատորների բաժանորդները կարող են քվեարկել՝ իրենց բջջային հեռախոսահամարից ուղարկելով SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ) եւ բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ կոդը, որը կարելի է գտնել http://www.armnetawards.am կայքում` յուրաքանչյուր կայքի հասցեի կողքին:
Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: