14:38 | 21.11.13 | Նորություններ | 2811

Վաղը կմեկարկի «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» համաժողովը

Նոյեմբերի 22-ին,  ժամը 10.00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կմեկարկի «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» համաժողովը:

Համաժողովին ներկայացվելու են բջջային հավելվածների եւ բովանդակության զարգացման ժամանակակից միտումները, Հայաստանում բջջային ծրագրավորման ներկայիս իրավիճակը, զարգացման ուղղություններն, ինչպես նաեւ բջջային նոր նախագծերի ճիշտ կառավարման եւ զարգացման մոտեցումները:

Համաժողովի կազմակերպիչն է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը՝ ԱրմենՏել-ի (Beeline) աջակցությամբ: