12:16 | 19.11.13 | Նորություններ | 3742

Orange Հիմնադրամի աջակցությամբ բացվել են համակարգչային սրահներ եւ մարզադահլիճներ

Orange Հիմնադրամի աջակցությամբ այս շաբաթ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր` Մարտիրոս եւ Շաղատ գյուղերում բացվել են համակարգչային սրահներ, իսկ Անգեղակոթ գյուղում կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը:

7 համակարգիչների, տպիչի եւ Orange MyFi երթուղիչի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչային սրահում տեղի բնակիչների համար կկազմակերպվեն համակարգչային դասընթացներ: Երկու սրահների ստեղծման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.7 միլիոն դրամ:
 
Orange Հիմնադրամը ֆինանսավորել է նաեւ Անգեղակոթ գյուղի դպրոցի մարզադահլիճի կահավորման աշխատանքները: Մարզադահլիճը կծառայի ոչ միայն դպրոցի երեխաներին, այլեւ Անգեղակոթ գյուղի այլ բնակիչներին՝ տարբեր մարզական իրադարձություններ եւ մրցույթներ կազմակերպելու նպատակով:

Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2.9 միլիոն դրամ:

«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց եւ  ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռեւս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը եւ օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք: Մենք նաեւ ուրախ ենք աջակցել Հայաստանի համայնքների բնակիչներին հարմարավետ կահավորված մարզադահլիճներում մարզական իրադարձությունների եւ կրթական գործընթացների կազմակերպման հարցում», - ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն եւ Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն կահավորվել են թվով 11 մարզադահլիճներ: