13:25 | 18.10.13 | Նորություններ | 3682

    ՀՊՃՀ-ում բացվել են Կասպերսկու լաբորատորիայի ուսումնական եւ սերտիֆիկացման կենտրոնները

    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) պրոֆեսոր Եվգենի Կասպերսկու մասնակցոությամբ ասօր բացվել են Կասպերսկու լաբորատորիայի ուսումնական եւ սերտիֆիկացման կենտրոնները:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Եվգենի Կասպերսկին ասել է, որ երիտասարդներին կրթելուց բացի կենտրոնները կշահագործվեն նաեւ այլ նպատակներով:

    “Պատրաստ եղեք նրան, որ պետք է շատ սովորեք: Այստեղ նաեւ քննություններ կհանձնեք եւ խիստ ստուգումներ կանցնեք ”,- դիմելով ուսանողներին` ասել է Եվգենի Կասպերսկին:

    Նորաբաց սերտիֆիկացման կենտրոնում ՀՊՃՀ ուսանողները եւ այլ ցանկացողները սերտիֆիկատ ստանալու համար օնլայն ռեժիմով քննություններ կհանձնեն Կասպերսկու լաբորատորիայի փորձագետների մասնակցությամբ:

    Այսօր Երեւանում նախատեսվում է նաեւ Եվգենի Կասպերսկու վարպետության դասընթացը: