15:06 | 17.10.13 | Նորություններ | 3419

ԱրմենՏել-ն իջեցրել է «Զանգող համարի ներկայացում» ծառայության միացման սակագինը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իջեցրել է «Զանգող համարի ներկայացում» ծառայության  միացման սակագինը ֆիքսված ցանցի բաժանորդների համար:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար գործում է նոր միացման սակագին` 700 դրամ նախկին 2700 դրամի փոխարեն: 

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից Panasonic KXTG1311 ֆիքսված կապի հեռախոս ձեռք բերելու դեպքում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի միացնել «Զանգող համարի ներկայացում» ծառայությունն անվճար:

Ծառայությունից օգտվելու ամսական վարձը կազմում է 200 դրամ: