14:00 | 10.10.13 | Նորություններ | 808
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն այսուհետ Wi-Fi կապի միջոցով ինտերնետ ծառայություն կմատակարարի Արցախի մի շարք գյուղերում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին բարեհաջող ավարտելով ցանցի ընդլայնումն ու լայնածավալ փորձարկումները՝ Ղարաբաղ Տելեկոմը ինտերնետ ծառայություն է մատուցում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, Այգեհովիտ գյուղում, Մարտունու շրջանի Գիշի եւ Ավդուր գյուղերում, Ասկերանի շրջանի Շոշ, Լուսաձոր, Նորագյուղ եւ Խնածախ գյուղերում, Հադրութի շրջանի Տումի, Մեծ Թաղեր, Ծակուռի, Տող, Տաղասեռ եւ Թաղուտ գյուղերում, Մարտակերտի շրջանի Չափար եւ Վանք գյուղերը, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ եւ Նոր Արեշ թաղամասերում:
Դպրոցական տարին վերսկսելու կապակցությամբ Ղարաբաղ Տելեկոմն Արցախի դպրոցականներին նվիրել է բջջային հեռախոսներ կանխավճարային հեռախոսահամարներով, ինչպես նաեւ Ղարաբաղ Տելեկոմի հուշանվերներ: