18:08 | 09.10.13 | Նորություններ | 2976

Այսուհետ ԱրմենՏել-ը SIM քարտերը կփոխարինի անվճար

Այսուհետ Beeline շարժական կապի հետվճարային եւ կանխավճարային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը «ԱրմենՏել» ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

«ԱրմենՏել»-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ իր ծառայություններն ավելի պարզ եւ հարմար դարձնելու համար: Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ արդիական կլինի նաեւ այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ եւ ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այն բաժանորդները, ովքեր ցանկանում են փոխել SIM քարտը կամ ձեռք բերել նորը, պետք է Beeline գրասենյակ ներկայանան անձնագրով: