18:07 | 08.10.13 | Նորություններ | 1657
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին:
Փաթեթով նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո ինտերնետի արագությունը «Դրայվ-8» սակագնային փաթեթում ավելացել է երկու անգամ, եւ նախկին 256 Կբիտ/վրկ փոխարեն այժմ կազմում է 512 Կբիտ/վրկ: «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթներում նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո արագությունն ավելացել է չորս անգամ` մինչեւ 1024 Կբիտ/վրկ:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ցանցի զարգացման եւ տեխնիկական վերազիննման աշխատանքները: Մեր ջանքերի շնորհիվ օրեցօր կատարելագործվում է Beeline ցանցի ծածկույթը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Drive շարժական ինտերնետի սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալիս հաճախորդները, ծառայությունից 3-ից 6 ամիս օգտվելու դեպքում, կարող են ձեռք բերել USB-մոդեմ 100 դրամով` կախված սակագնային փաթեթից: «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 6 000 դրամ, 9 000 դրամ եւ 15 000 դրամ համապատասխանաբար: