18:11 | 08.10.13 | Նորություններ | 4300

Orange-ը ներկայացրեց Altacel Pixi սմարթֆոնը

Orange-ն այսօր Հայաստանում մեկնարկեց Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը:

Alcatel Pixi երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով եւ օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարեւոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից 40 000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որեւէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից:

«Մենք այսօր, կարելի է ասել, սմարթֆոնների նոր դարաշրջան ենք մտնում: Եթե երկու-երեք տարի առաջ սմարթֆոնը հասանելի էր միայն բարձր եկամուտներ ունեցողներին, ապա այսօր Orange-ում սմարթֆոն կարելի է ձեռք բերել անգամ 1 դրամով` բաժանորդագրվելով անգամ 4 000 դրամ ամսավճարով սակագնային պլաններին: Alcatel Pixi-ի այս աներեւակայելի ցածր գինը, մեզ հաջողվել է ստանալ Orange-ի եւ Alcatel-ի երկարամյա ռազմավարական համագործակցության շնորհիվ», - ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը: