09:22 | 04.10.13 | Նորություններ | 3595

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կանցկացնի «Արեւորդի» բնապահպանական փառատոնը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 4-րդ անգամ կանցկացնի «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը:

«Շրջակա միջավայրի պահպանման եւ դրա խնդիրների վերաբերյալ իրազեկումը պետք երեխաների դաստիարակության անբաժանելի մաս լինի: Յուրաքանչյուր մարդ վաղ տարիքից պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մարդկության ընդհանուր տունն է, եւ այդ տանն ապրող ամեն ոք ունի իր պարտականությունները եւ պատասխանատվության իր չափը` այդ տունը մաքուր եւ ապահով պահելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ եւ հանրային միջոցառումներ:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի այս տարվա ծրագիրը եւս հայ հանդիսատեսի դատին կներկայացնի վավերագրական ֆիլմերի լավագույն ընտրանի` նվիրված կենդանիներին եւ բնապահպանական խնդիրներին: Աշխարհի տարբեր երկրներից ընտրված շուրջ 30 ֆիլմ կհեռարձակվի հայկական տարբեր հեռուստաալիքներով եւ առցանց:

«Արեւորդի»  փառատոնի միջոցառումների ժամանակացույց.

Հոկտեմբերի 6

6-րդ Նկարչական Օր եւ Երեւանի կենդանաբանական այգու 72-ամյակին նվիրված տոնակատարություններ

Հոկտեմբերի 18

Մանկական ֆիլմերի մրցանակների հանձնման արարողություն
Ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 25

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի» բացման արարողություն եւ ծառատունկ (Արարատի մարզի Ուրցաձոր համայնք)

Ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 26

«Կոնֆուսաո» սամբա խմբի բացօթյա համերգը Սիրահարների այգում

Հոկտեմբերի 27


Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երեւան քաղաքի փողոցներով, որը կուղեկցվի «Կոնֆուսաո» սամբա խմբի համերգով՝ Երեւանի կենդանաբանական այգում: