15:34 | 25.09.13 | Նորություններ | 3431

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անսահմանափակ զանգեր «Իմ աշխարհը» ծառայությամբ՝ օրական 25 դրամով

«Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով:

25 դրամը գանձվում է միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարում է ցուցակում ընդգրկված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներից մեկին:
   
«Իմ աշխարհը» ծառայությունը թույլ է տալիս ընտրել մինչեւ 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ Վրաստանի կամ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար:

Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ զանգահարելու պայմաններ