16:23 | 24.09.13 | Նորություններ | 3408
«ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր պարգեւատրել են սոցիալական լրագրության մրցույթի հաղթողներին:
Սոցիալական լրագրությանը նվիրված մրցույթն անց էր կացվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի հետ համատեղ`«Նովոյե Վրեմյա» թերթի տեղեկատվական աջակցությամբ:
Երեք ամիսների ընթացքում մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները տպագրվել են «Նովոյե վրեմյա» թերթի էջերում:
Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի ղեկավարներ, «Նովոյե Վրեմյա» թերթի խմբագրական խորհրդի անդամներ եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներ: Մրցույթի հաղթող է դարձել ՀՌՀ երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Իսրայելյանն «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, բայց չի սովորեցնում...» ծխելու պայքարի դեմ անհրաժեշտությանն ուղղված հոդվածով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողուհիներ Աշխեն Սամվելյանը «Ծերերն այստեղ տեղ չունեն» հոդվածով` նվիրված ծերունիների միայնության խնդիրներին, եւ Մարիամ Սամվելյանը «Գերությունում…» հոդվածով` նվիրված ընտանեկան բռնությունների հիմնախնդրին:
Հաղթողն «ԱրմենՏել» ընկերության կողմից պարգեւատրվեց Samsung Galaxy S III խելախոսով, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Samsung Galaxy S II խելախոսներ: Բոլոր հաղթողները ստաժավորման հնարավորություն ստացան Հայաստանի առաջատար տպագիր լրատվամիջոցներից մեկում:
«ԱրմենՏել-ի անունից ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին: Մրցույթի հանձնաժողովի անդամները մեծ դժվարությամբ ընտրեցին հողթողներին, քանի որ ներկայացված աշխատանքներն որակապես շատ բարձր էին, իսկ նյութերը տարբերվում էին ոչ միայն մասնագիտական մոտեցմամբ, այլ նաեւ իրենց անկեղծությամբ: Շատ աշխատանքներում մենք հանդիպեցինք հստակ առաջարկներ սոցիալական խնդիրների իրենց լուծումներով: ԱրմենՏել-ը, հանդիսանալով ընկերություն, որն իր սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացնում է լայնամասշտաբ ծրագրեր ավելի քան շահագրգիռ է, որպեսզի երկրում աճի այն պրոֆեսիոնալ լրագրողների քանակը, ովքեր կլուսաբանեն խոշոր բարեգործների ուշադրության արժանի հասարակական կյանքի ոլորտները: Հուսանք, որ մեր սոցիալական ծրագրերի շնորհիվ նաեւ հայկական բուհերի շատ ուսանողներ իրենց ընտրությունը կանեն ի շահ սոցիալական լրագրության», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ արդիական սոցիալական թեմային նվիրված լավագույն հոդված մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի գարնան եւ ամռան ամիսներին: Մրցույթի հանձնաժողովի դատին են ներկայացրել տասնյակ աշխատանքներ: Մրցույթի նպատակն է աջակցել արհեստավարժ եւ որակյալ լրագրությանն ուղղված երիտասարդների կրթման գործընթացին: