13:03 | 24.09.13 | Նորություններ | 1495

«Ռոստելեկոմ»-ի նոր սերնդի հեռուստատեսությունն արդեն հասանելի է Հայաստանում

«Ռոստելեկոմ»-ի նոր սերնդի հեռուստատեսությունը սեպտեմբերի 23-ից հասանելի է Հայաստանում:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը տեղեկացրել է, որ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ, ինչը թույլ է տալիս հեռուստատեսության որակյալ եւ նորարարական ծառայություններ  ապահովել ՀՀ բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում:

«Ռոստելեկոմի»  հեռուստատեսությունը տրամադրում է մինչեւ 135 հեռուստաալիքների դիտման հնարավորություն, 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 եւ 120 հեռուստաալիքներով, թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն, օնլայն տեսավարձույթ (VoD), ծառայությունների կառավարում, USB սարքավորումների միացում, սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում եւ այլն: