17:22 | 20.09.13 | Նորություններ | 3289

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ անցկացվել է «Երկրները մեկ հարկի տակ» երկօրյա փառատոն-ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցել են ոչ միայն տեղի արտադրող եւ ներկրող, նաեւ միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու սփյուռքահայ գործարարներ:

“Ընկերությունն աջակցում է երկրի տնտեսության զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, նաեւ հավասարապես կարեւորում է Հայաստանի եւ Սփյուռքի գործարարներ ներուժի  համախմբումը”, - նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի մասնակից ընկերությունները ներկայացրել են սեփական արտադրանքն ու ծառայությունները: