17:02 | 20.09.13 | Նորություններ | 3391
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային կապի «Պարզից պարզ» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:
Սակագնային փաթեթի ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Հայաստանի եւ ԼՂՀ բջջային եւ քաղաքային բոլոր ցանցեր կազմում է 15.90 դրամ: 15.90 դրամ միասնական սակագինը նախատեսված է նաեւ 1 ՄԲ շարժական ինտերնետի, ինչպես նաեւ դեպի Հայաստան եւ ԼՂՀ ելքային բոլոր SMS-հաղորդագրությունների համար:
«Պարզից պարզ» սակագնային փաթեթի մեկնարկը մեր ընկերության հերթական քայլն է ուղղված Beeline ծառայություններն ավելի հասանելի եւ պարզ դարձնելուն: Նոր առաջարկն ավելի գրավիչ է այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են զանգահարում Հայաստանի եւ ԼՂՀ տարբեր օպերատորների բաժանորդներին: Այսուհետ, «ԱրմենՏել» ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն զանգահարել, ուղարկել SMS-հաղորդագրություն եւ օգտվել շարժական ինտերնետից մեկ միասնական, մատչելի սակագնով: Ոչ մի լրացուցիչ հաշվարկ եւ տարբեր սակագներով տարիֆիկացում. հիմնական բոլոր ծառայությունների արժեքը այս սակագնային փաթեթի շրջանակում նույնն է: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն նոր առաջարկի արդիականությունը եւ հարմարավետությունը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նոր սակագնային փաթեթին կարելի է միանալ` ձեռք բերելով 500 դրամանոց կամ 300 դրամանոց քարտ, որի ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվին: Անցման արժեքը 200 դրամ է:
«Պարզից պարզ» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը, «Բալանսի փոխանցում», «Ներցանցային 500», «SMS փաթեթ» եւ «Internet փաթեթ» ծառայությունները: