16:11 | 20.09.13 | Նորություններ | 2876
Այսօր Orange-ը հայտարարել է Արարատ քաղաքում մինչեւ 42 Մբ/վ արագությամբ գերժամանակակից 3G+ ցանցի գործարկման մասին:
Արարատը հինգերորդ քաղաքն է Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Էջմիածնից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչև 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց: Հայաստանի մյուս քաղաքներում եւ գյուղերում, որտեղ ապրում է բնակչության ավելի քան 95%-ը, Orange-ը տրամադրում է մինչեւ 21Մբ/վ արագությամբ ցանցի հնարավորություններ:
«Orange-ը շարժական կապի միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից 42Մբ/վ գերարագ ցանց Երևանում եւ մյուս չորս քաղաքներում: Այսօր Հայաստանի ողջ տարածքում որակյալ ինտերնետի մեծ պահանջարկ կա, ուստի մենք շարունակելու ենք ընդլայնել 42Մբ/վ ցանցի աշխարհագրությունը այլ քաղաքներում եւս:
Մեր ցանցի վերազինման աշխատանքները համընկնում են մի ժամանակահատվածի հետ, երբ գերմանական անկախ «P3 Communications» հետազոտական ընկերության կողմից, Հայաստանում կատարված փորձարկումների արդյունքներով, Orange-ի 3G ցանցն արդեն երկրորդ անգամ ճանաչվում է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում: Մեր նպատակն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով բարելավել բաժանորդների ամենօրյա կյանքը՝ լինի դա մեծ քաղաքներում, թե գյուղերում», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը, որը համատեղելի է 42 Մբ/վ արագությամբ ցանցի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով: Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 1 դրամով՝ 12 ամիս բաժանորդագրությամբ: