13:46 | 12.09.13 | Նորություններ | 1305

Մեկնարկում են iOS եւ Andriod ծրագրավորման ամբողջական կուրսեր

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարել են iOS եւ Andriod ծրագրավորման ամբողջական կուրսերի մեկնարկի մասին: 

«Դասընթացը հաջողությամբ ավարտածները կապահովվեն աշխատանքով առաջատար ՏՏ ընկերություններում կամ հնարավորություն կունենան սկսելու սեփական մոբայլ բիզնեսը մեր օգնությամբ», - ասված է mLab ECA-ի հաղորդագրության մեջ:

Կուրսերի մանրամասներին ու պայմաններին կարող եք տեղեկանալ այստեղ:

Դասընթացի տեւողությունը 4-5 ամիս, կախված վերջին փուլում իրականացվող ավարտական նախագծից: Կուրսին կարելի է միանալ յուրաքանչյուր մակարդակում՝ հանձնելով համապատասխան թեսթ: Նախորդ փուլը ավարտածները առանց քննության կարող են մասնակցել հաջորդին: Յուրաքանչյուր մակարդակի ընդունելության թեսթի արդյունքներով լավագույն 3 ուսանողները կստանան անվճար մասնակցության իրավունք:

Մասնակցության համար լրացված հայտադիմումը պետք է ուղարկել info@mlab.am հասցեով` նամակի վերնագրում անպայման նշելով դասընթացի անվանումն ու մակարդակը, օրինակ՝ iOS Level 1: